Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Վրացի քաղաքական գործիչները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և կոչ արել իշխանություններին միանալ հայերին

Հասարակություն

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի օրն՝ ապրիլի 24-ին, ոգեկոչեման պատարագներ, բողոքի ակցիաներ և խաղաղ հանրահավաքներ են տեղի ունեցել Վրաստանի բոլոր հայաբնակ քաղաքներում, շրջաններում և գյուղերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը:2015 թվականի ապրիլի 24-ին աշխարհի մյուս հայկական համայնքների հետ Վրաստանի հայությունը հարգանքի տուրք  է մատուցել  Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների 100-րդ տարելիցին: 

Մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի սկսվել է վաղ առավոտից՝ մասնակցելու հինավուրց եկեղեցում մատուցվող Հիշատակի սուրբ պատարագին: Ոգեկոչման եկած մեծաթիվ բազմությունը  զբաղեցրել էր եկեղեցին և նրա մերձակա ողջ տարածքը:  Հավարտ Սբ. Պատարագի՝ պատարագիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը օրվա խորհրդի մասին քարոզի խոսքում հիշատակել է  ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակը. սրբեր, որ դարձան հայ ժողովրդի պահապանները երկնքում:

Հոգևոր Հայրը երախտիքի խոսքեր է ուղղել այն երկրներին, ովքեր ապաստանել են փրկվածներին՝ օժանդակելով հայ ժողովրդի վերածննդին, շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել ու դատապարել են հայոց ցեղասպանությունը:Տեր Հայրը նաև շնորհակություն է հայտնել քույր եկեղեցիներ՝ Հռոմեական-Կաթոլիկ, Ավետարանական-Լյութերանական և Ավետարանական-Մկրտական Սուրբ Եկեղեցիներին, որոնք կիսելով հայոց վիշտը այս օրերին իրենց աղոթքով, գուժկան զանգերով և հիշատակի պատարագին իրենց ներկայությամբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:Սուրբ պատարագից հետո, ներկաները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել  հայկական եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին: Հոգևոր դասը երգել է շարականներ, իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը կատարել է  ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հրաշակերտ բազմություն» շարականը:Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը ու դեսպանության դիվանագետներն իրենց տիկնանց հետ, Վրաստանում Ավետարանական-լյութերանական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու հոգևոր հայր Տեր Մալխազ եպիսկոպոս Գափրինդաշվիլին, հայ հասարակական գործիչներ, մտավորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսաբնակ և շրջաններից ժամանած հայեր:Դրանից հետո ժողովուրդը բողոքի պաստառներով, ՀՀ և Վրաստանի պետական և համայնքային դրոշներով շարժվել է դեպի Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանություն: Բազմամարդ էր հանրահավաքին մասնակցել են Թբիլիսիի հայկական կազմակերպություններ, այլ համայնքների ներկայացուցիչներ, Վրաստանի հայաբնակ շրջաններից հատուկ ժամանած հայեր: Վրացի մի քանի քաղաքական գործիչներ, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, իշխանություններին կոչ են արել միանալ հայերին, հարգել Վրաստանի հայ համայնքի պահանջը, Ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ ապագայում նման ոճրագործությունները կանխելու նպատակով:

Հանրահավաքն ընթացել է տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն, թուրքերեն ու եզիդերեն և դարձել դատապարտման, ճանաչման և հատուցման ոգեկոչում:Թուրքիայի դեսպանատան դիմաց հանրահավաքը լուսաբանվել է Վրաստանի բոլոր զանգվածային լրատվամիջոցներով:«Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը ապրիլի 23-ին և 24-ին անցկացված միջոցառումների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»