Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Վկայի` դատարանում տված ցուցմունքը հակասում էր նախաքննության ժամանակ տված ցուցմունքին

Հասարակություն

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա Նարեկի գործով նիստին կրկին չէր ներկայացել տուժող, արդեն նախկին ոստիկան Կարեն Սաղաթելյանը: Նկատենք, որ վերջինս ազատվել է աշխատանքից, սակայն դատարանը ներկաներին տեղեկացրեց, որ սահմանային ծառայությունների տեղեկացմամբ՝ տուժող Սաղաթելյանը հանրապետությունից բացակայում է:

Նշենք, որ դատաքննությունն սկսվեց տուժողի բացակայությամբ, որի ժամանակ էլ դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ.Սաղաթելյանի նկատմամբ՝ նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ըստ մեղադրական եզրակացության ՝ Նարեկը մեկ անգամ բռունցքով հարվածել է Սաղաթելյանի գլխի ետևի շրջանին եւ մեկ անգամ էլ ոտքով հարվածել է ձախ հետույքային շրջանին:

Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ Նարեկն իրեն առաջադրվող մեղադրանքը չընդունեց, որից հետո տեղի ունեցավ հետաքրքիր մի դեպք: Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ հարցաքննվելու հրավիրվեց վկա, ոստիկան Խաչատուր Հովհակիմյանը: Վկան սկզբում հայտարարեց, որ դեպքի մանրամասները չի հիշում, բայց ընդամենը րոպեներ անց սեփական նախաձեռնությամբ քննչական փորձարարություն կազմակերպեց իր իսկ մասնակցությամբ եւ դատարանում բեմադրեց ամբաստանվող Նարեկի կողմից իր ստորադասին հարվածելու դրվագները:

Վկան դատարանին պատմեց, որ ինքը «շրջագայել» է քաղաքով և տեսել, որ Սարյան փողոցի վրա ընթանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա, եւ հենց այդ ժամանակ նա մոտեցել է ակցիայի մասնակիցներին: Ըստ նրա խոսքի՝ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հորդորել են դուրս գալ փողոցի բանուկ մասից, քանի որ խանգարում են երթևեկությանը:

Խաչատուր Հովհակիմյանն իր խոսքում նշեց, որ տեսել է, թե ինչպես է Նարեկը ոտքով հարվածում իր նախկին ստորադաս Կ.Սաղաթելյանին: Ըստ նրա խոսքի՝ Նարեկը, նկատելով, որ Հովհակիմյանը տեսել է իր կողմից կատարված գործողոթյունը, դիմել է փախուստի, իսկ Հովհակիմյանն էլ հետևել է ու բռնել նրան, որից հետո գործընկերները մոտեցրել են ոստիկանության ենթակայությանը պատկանող ավտոմեքենային և բերման են ենթարկել:

Վկայի խոսքից հետո, պաշտպանական կողմի միջնորդությամբ, ոստիկան վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքի այն դրվագը, որտեղ վկան հայտնել է, որ Նարեկին ինքն է բերման ենթարկել:

Որպես պարզաբանում՝ վկան հայտնեց, որ Նարեկին բերման է ենթարկել մինչև ոստիկանության ավտոմեքենա:

Հաջորդը հարցաքննվելու հրավիրեց մեկ այլ ոստիկան վկա՝ Էդգար Գաֆիցան, ով, ըստ նախորդ վկայի, դեպքի վայրում է եղել, սակայն վերջինս ոչինչ չէր տեսել: Նա նշեց, որ ակտիվիստի կողմից գործընկերոջը հարվածելու մասին տեղեկացել էր հենց տուժողից:
Վկայի խոսքով՝ տուժող Սաղաթելյանի վնասվածքը տեսել է ոստիկանության բաժնում: Նա նաև նշեց, որ գործընկերոջ տաբատը պատռված է եղել:

Վկան տեսել էր, որ գործընկերոջ տաբատը պատռված է, բայց թե ո՞ր հատվածում էր այդ պատռվածքը, այդպես էլ չկարողացավ նշել, սակայն հավելեց, որ գործընկերոջ ինքնազգացողությունը նորմալ է եղել: Այսքանով դատական հերթական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 11-ին:

Աննա Սայադյան

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»