Լավրովը եւ Քերին քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:
Զրույցի ընթացքում կողմերը հավանություն են տվել Շփման խմբի չորս աշխատանքային ենթախմբերի ձեւավորման գաղափարին եւ հանդես են եկել դրանց աշխատանքի շուտափույթ սկսման օգտին՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարման համար:
Մասնավորապես, նշվել է հրադադարի ռեժիմի պահպանման, ծանր սպառազինությունների հետքաշման եւ Ուկրաինայում սահմանադրական բարեփոխում անցկացնելու անհրաժեշտությունը:
Լավրովը կարեւորել է Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի միջեւ ուղղակի երկխոսության հաստատումը:Բացի այդ, կողմերը, քննարկել են Սիրիայի, Լիբիայի եւ Եմենի իրադրությունը: