Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»


Հայկական դիվանագիտությունը և Թուրքիայի ձախողումը

Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայոց Ցեղասպանության 100-ամյակ

2015թ. ապրիլի 24-ը շատ բան փոխեց հայերի կյանքում: Այս տարելիցը, որ ենթադրաբար շատերի մոտ պիտի խորհրդանշեր կորստի ու անարդարության մեկ դար, աստիճանաբար փոխակերպվեց մահվան նկատմամբ հաղթանակը նշելու տարեդարձի: Ավելին, 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի քաղաքացիներն ու սփյուռքի մեր հայրենակիցները կոտրեցին թուրքական դիվանագիտության գերազանցության մասին իրենց նախնիներից բաժին հասած առասպելը: Այլևս երբեք մենք նույնը չենք լինի:

2015 թ. ապրիլի 24-ից սկսած թուրքական մի շարք թերթեր իրար հետևից լույս են տեսնում թուրքական դիվանագիտության ձախողման մասին վերնագրերով: Այո, թուրքական դիվանագիտությունը ձախողվեց, և դրանում տարբեր պատճառներ կարելի է տեսնել:

Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն ապրիլի 24 տեղափոխելով` Անկարան ակնկալում էր ստվերել Երևանում տեղի ունեցող հիշատակման տարելիցը: Այս գաղափարի հեղինակները գերագնահատեցին սեփական հնարավորությունը: Արդյունքում ստացվեց այն, որ համաշխարհային կշռով չափազանց կարևոր երկու պետությունների` Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները, արհամարհելով Անկարայի հրավերը, մեկնեցին Երևան: Անկարայի համար ստացվեց ավելի վատ, քան կլիներ Գալիպոլիի շոուի չլինելու դեպքում: Թուրքական ձախողման մեջ անուրանալի դեր կատարեց երկրի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանը: Դիվանագիտական էթիկայից դուրս իր անպարկեշտ հայտարարություններով ու միջազգային հանրությանն ամեն հնարավոր մեղքերի մեջ մեղադրելով` Էրդողանը ստվերեց հայերի հետ հաշտեցման կեղծ նպատակ հետապնդող թուրքական դիվանագիտության բոլոր թեզերը: Արդյունքում սեփական անհաջողությանն անպատրաստ Թուրքիայի քաղաքական էլիտան սկսեց իրար հակասող հայտարարությունների շարք` հայ “հրոսակներին” մեղադրելու ելույթներից մինչև հայերին ցավակցելու հաղորդագրություններ, հայերի տեղահանությունը մարդկության դեմ հանցանք որակող Դավութօղլուից մինչև ցեղասպանությունն ընդունողներին նույն` մարդության դեմ հանցանքի մեջ մեղադրող նույն Դավութօղլու:

Բայց մեր հարևանների ձախողումը միայն ինքնագոլ չէր: Այն կերտեցին մարդիկ, որոնց անունները չեն բարձրաձայնվում:

Նրանք կոչվում են դիվանագետ: Նրանց մասին ընկալումներն ամենաշատն են տարբերվում իրականությունից: Արտերկրյա բարեկեցիկ կյանքի հետ նույնացվող այս մարդկանցից շատերը հիմա սպասարկում են Հալեպի հայությանը` ահաբեկչական կազմակերպությունների ամենօրյա ռմբահարման ներքո: Մարդիկ, որոնք անգամ նորապսակ, գործուղվում են պետություններ, որոնց տարածքը մի մասը վերահսկում են ամենասարսափելի ահաբեկչական խմբերը: Նրանք հաճախ աշխատում են երկրներում, ուր չկա ամուր հայ համայնք, ուր Հայաստանը չունի տնտեսական, մշակութային և ոչ մի լծակ: Թե ինչ է նշանակում Թուրքիայի հետ բարձր մակարդակի քաղաքական ու տնտեսական կապեր ունեցող Կորեայի Հանրապետության Ազգային Ժողովում կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարների ցուցահանդես ու ապահովել ԱԺ նախագահի ներկայությունը, գուցե և չենք պատկերացնում: Եվ սա այն դեպքում, երբ Կորեայում ՀՀ դեսպանը հավատարմագրվել է ընդամենը մեկ տարի առաջ, իսկ մշտական նստավայրը գտնվում է Ճապոնիայում: Նմանապես դյուրին չէ քաղաքական առումով զգուշավոր Վիետնամում հասնել Ցեղասպանության մասին հեռուստահաղորդման հեռարձակմանը ու ՀՀ դեսպանի հեռուստաուղերձին, այն դեպքում, երբ մեր դեսպանությունը գործում է երկու տարի, իսկ Թուրքիայի ներկայությունն այս պետությունում առկա է չորս տասնամյակ: Չենք խոսում Օսմանյան Թուրքիայի նախկին դաշնակիցներ Գերմանիայում և Ավստրիայում ցեղասպանության ճանաչման արշավների մասին, չենք խոսում Փարիզում և Հռոմում աննախադեպ միջոցառումների, այդ թվում և համապատասխանաբար Էյֆելյան աշտարակի և Կոլիզեումի լույսերի մարումն՝ ի նշան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի: Չենք խոսում ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհուրդում Ցեղասպանության կանխարգելման մասին Հայաստանի հեղինակած և կոնսենսուսով հաստատված պատմական բանաձևի մասին: Չգիտենք նաև, որ Թուրքիայի ԱԳՆ-ը, որ տարփողում է իր կադրերին, պաշտոնական կայքի անգլերեն տարբերակը թարմացնում է երկու օրվա տարբերությամբ` նման կերպ խզելով կապը միջազգային հանրության ու սեփական դիվանագիտական աշխատանքը լուսաբանելու միջև: Եվ իսկապես, թուրք դիվանագետը, որ մեծացել է սեփական դիվանագիտության բացառիկության պատկերացմամբ, դժվար թե իր հայ գործընկերոջ նման ուշ գիշերին զբաղվի մամլո հաղորդագրությունն աշխարհին ուղարկելու աշխատանքով:

Այս ամենը ՀՀ դիվանագիտության ամենօրյա աշխատանքի մի փոքր մասն է միայն: Այս մասին մեր քաղաքացիները գուցե և պետք չէ իմանան, դիվանագետների անունները` նմանապես:

Բայց վստահաբար, 2015թ. ապրիլի 24-ից հետո “հայկական դիվանագիտությունը” որպես կատեգորիա, որպես կայացած իրողություն կամրապնդվի թերահավատ հայի ու սեփական գերազանցություն պատկերացմամբ ապրած թուրքի ընկալման մեջ:

Հայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ