Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Հայկական դիվանագիտությունը և Թուրքիայի ձախողումը

Блог

Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայոց Ցեղասպանության 100-ամյակ

2015թ. ապրիլի 24-ը շատ բան փոխեց հայերի կյանքում: Այս տարելիցը, որ ենթադրաբար շատերի մոտ պիտի խորհրդանշեր կորստի ու անարդարության մեկ դար, աստիճանաբար փոխակերպվեց մահվան նկատմամբ հաղթանակը նշելու տարեդարձի: Ավելին, 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի քաղաքացիներն ու սփյուռքի մեր հայրենակիցները կոտրեցին թուրքական դիվանագիտության գերազանցության մասին իրենց նախնիներից բաժին հասած առասպելը: Այլևս երբեք մենք նույնը չենք լինի:

2015 թ. ապրիլի 24-ից սկսած թուրքական մի շարք թերթեր իրար հետևից լույս են տեսնում թուրքական դիվանագիտության ձախողման մասին վերնագրերով: Այո, թուրքական դիվանագիտությունը ձախողվեց, և դրանում տարբեր պատճառներ կարելի է տեսնել:

Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն ապրիլի 24 տեղափոխելով` Անկարան ակնկալում էր ստվերել Երևանում տեղի ունեցող հիշատակման տարելիցը: Այս գաղափարի հեղինակները գերագնահատեցին սեփական հնարավորությունը: Արդյունքում ստացվեց այն, որ համաշխարհային կշռով չափազանց կարևոր երկու պետությունների` Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները, արհամարհելով Անկարայի հրավերը, մեկնեցին Երևան: Անկարայի համար ստացվեց ավելի վատ, քան կլիներ Գալիպոլիի շոուի չլինելու դեպքում: Թուրքական ձախողման մեջ անուրանալի դեր կատարեց երկրի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանը: Դիվանագիտական էթիկայից դուրս իր անպարկեշտ հայտարարություններով ու միջազգային հանրությանն ամեն հնարավոր մեղքերի մեջ մեղադրելով` Էրդողանը ստվերեց հայերի հետ հաշտեցման կեղծ նպատակ հետապնդող թուրքական դիվանագիտության բոլոր թեզերը: Արդյունքում սեփական անհաջողությանն անպատրաստ Թուրքիայի քաղաքական էլիտան սկսեց իրար հակասող հայտարարությունների շարք` հայ “հրոսակներին” մեղադրելու ելույթներից մինչև հայերին ցավակցելու հաղորդագրություններ, հայերի տեղահանությունը մարդկության դեմ հանցանք որակող Դավութօղլուից մինչև ցեղասպանությունն ընդունողներին նույն` մարդության դեմ հանցանքի մեջ մեղադրող նույն Դավութօղլու:

Բայց մեր հարևանների ձախողումը միայն ինքնագոլ չէր: Այն կերտեցին մարդիկ, որոնց անունները չեն բարձրաձայնվում:

Նրանք կոչվում են դիվանագետ: Նրանց մասին ընկալումներն ամենաշատն են տարբերվում իրականությունից: Արտերկրյա բարեկեցիկ կյանքի հետ նույնացվող այս մարդկանցից շատերը հիմա սպասարկում են Հալեպի հայությանը` ահաբեկչական կազմակերպությունների ամենօրյա ռմբահարման ներքո: Մարդիկ, որոնք անգամ նորապսակ, գործուղվում են պետություններ, որոնց տարածքը մի մասը վերահսկում են ամենասարսափելի ահաբեկչական խմբերը: Նրանք հաճախ աշխատում են երկրներում, ուր չկա ամուր հայ համայնք, ուր Հայաստանը չունի տնտեսական, մշակութային և ոչ մի լծակ: Թե ինչ է նշանակում Թուրքիայի հետ բարձր մակարդակի քաղաքական ու տնտեսական կապեր ունեցող Կորեայի Հանրապետության Ազգային Ժողովում կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարների ցուցահանդես ու ապահովել ԱԺ նախագահի ներկայությունը, գուցե և չենք պատկերացնում: Եվ սա այն դեպքում, երբ Կորեայում ՀՀ դեսպանը հավատարմագրվել է ընդամենը մեկ տարի առաջ, իսկ մշտական նստավայրը գտնվում է Ճապոնիայում: Նմանապես դյուրին չէ քաղաքական առումով զգուշավոր Վիետնամում հասնել Ցեղասպանության մասին հեռուստահաղորդման հեռարձակմանը ու ՀՀ դեսպանի հեռուստաուղերձին, այն դեպքում, երբ մեր դեսպանությունը գործում է երկու տարի, իսկ Թուրքիայի ներկայությունն այս պետությունում առկա է չորս տասնամյակ: Չենք խոսում Օսմանյան Թուրքիայի նախկին դաշնակիցներ Գերմանիայում և Ավստրիայում ցեղասպանության ճանաչման արշավների մասին, չենք խոսում Փարիզում և Հռոմում աննախադեպ միջոցառումների, այդ թվում և համապատասխանաբար Էյֆելյան աշտարակի և Կոլիզեումի լույսերի մարումն՝ ի նշան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի: Չենք խոսում ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհուրդում Ցեղասպանության կանխարգելման մասին Հայաստանի հեղինակած և կոնսենսուսով հաստատված պատմական բանաձևի մասին: Չգիտենք նաև, որ Թուրքիայի ԱԳՆ-ը, որ տարփողում է իր կադրերին, պաշտոնական կայքի անգլերեն տարբերակը թարմացնում է երկու օրվա տարբերությամբ` նման կերպ խզելով կապը միջազգային հանրության ու սեփական դիվանագիտական աշխատանքը լուսաբանելու միջև: Եվ իսկապես, թուրք դիվանագետը, որ մեծացել է սեփական դիվանագիտության բացառիկության պատկերացմամբ, դժվար թե իր հայ գործընկերոջ նման ուշ գիշերին զբաղվի մամլո հաղորդագրությունն աշխարհին ուղարկելու աշխատանքով:

Այս ամենը ՀՀ դիվանագիտության ամենօրյա աշխատանքի մի փոքր մասն է միայն: Այս մասին մեր քաղաքացիները գուցե և պետք չէ իմանան, դիվանագետների անունները` նմանապես:

Բայց վստահաբար, 2015թ. ապրիլի 24-ից հետո “հայկական դիվանագիտությունը” որպես կատեգորիա, որպես կայացած իրողություն կամրապնդվի թերահավատ հայի ու սեփական գերազանցություն պատկերացմամբ ապրած թուրքի ընկալման մեջ:

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity