Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարի հետ
ՄիջազգայինԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր` ապրիլի 30-ին, Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այս մասին Twitter-ի իր էջում գրառել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք նախարար Էլմար Մամեդյարովի հետ մտքեր ենք փոխանակել այն հարցերի շուրջ, որոնք պետք է քննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները», -գրել է դիվանագետը:
Ապրիլի 29-ին համանախագահները հանդիպել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: