Նորմանդական քառյակի առաջնորդները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
ՄիջազգայինՌուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդը, Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Նորմանդական քառյակի» առաջնորդները քննարկել են հավելյալ քայլեր ձեռնարկելու հարցը, որպեսզի դադարեցվի հրադադարի խախտումը Մարիուպոլում, Շիրոկինոյում և Դոնեցկի օդանավակայանի մոտ:
Բացի այդ, երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ կոնտակտային խմբի աշխատանքային ենթախմբերի հանդիպումները կսկսվեն մոտ ապագայում: