Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


ՀՅԴ-ական երիտասարդներն աշխատողների իրավագիտակցությունը բարձրացնող իրազեկման ակցիա են կազմակերպել

Հասարակություն

Հայ հեղափոխական դաշնակցության Երևանի կենտրոնի «Ռուբեն» կոմիտեն Աշխատավորների միջազգային օրվա առիթով իրազեկման ակցիա է կազմակերպել: Նրանք նպատակ ունեն թռուցիկների միջոցով մարդկանց ուշադրությունը գրավել աշխատանքային հարաբերությունների կարևոր ասպեկտներին, բարձրացնել աշխատավորների իրավագիտակցությունը: Հյուսիսային պողոտայում իրականացվող միջոցառման ժամանակ ցանկացողներին խորհրդատվություն է տրամադրում ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցե րի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը: Մինչ իրազեկման ակցիան` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Երեւանի կենտրոնի «Ռուբեն» կոմիտեության անդամ Մովսես Եսայանը նշեց, որ Հայաստանում աշխատողները քիչ են տեղեկացված սեփական իրավունքների վերաբերյալ: «Գործատուն չունի աշխատողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտ շահագրգռվածություն, արհմիությունները չեն գործում, աշխատողը մնացել է մենակ: Մենք այս նախաձեռնությամբ փորձում ենք ուղղություն ցույց տալ նրանց, բարձրացնել աշխատողների տեղեկ ացվածությունը և փուլային գնալ մյուս խնդիրների լուծմանը»,- նշեց Մովսես Եսայանը:

Նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն էլ հայտնեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության ու զբաղվածության խնդիրները ծառացած են ոչ միայն Հայաստանի առջև, այլև դրանք գլոբալ բնույթ են կրում: «Գործազրկության մակարդակը, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները համարվում են աշխարհի բոլոր երկրների սոցիալ-տնտեսական քաղաքականության առաջնային հարցերից: Նմանատիպ խնդիրների լուծումները տարբեր են, դրանք պետք է տեղայնացված լինեն»,-ասաց պաշտոնյան` հիշեցնելով, որ 2014 թվականի հունվարի 1-ից շրջանառության մեջ է մտել Աշխատանքային նոր օրենսգիրքը, որում կան լուծման նոր մոտեցումներ:

Անդրադարձ կատարելով հարցին, որ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը բավականին բարձր է, Թադևոս Ավետիսյանը նշեց, որ պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատանքային ոչ ֆորմալ հարաբերություններն ու ստվերային աշխատանքը չլինեն նպատակահարմար: Նրա խոսքով` անօրինական հարաբերություններն իրենց մեջ պարունակում են մի քանի ռիսկեր, որոնք ողղակիորեն առնչվում են ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուի շահերին:

«Օրինակ, Կենսաթոշակային բաեփոխումներն իրենց մեջ պարունակում են նման լուծումներ, աշխատողը պարզ հասկանում է, որ եթե չգրանցվի որպես աշխատող ու այսօր չկատարի այդ վճարները, վաղը չի կարող ապահովել իր ծերությունը»,-նշեց Թադևոս Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2008-2012 թվականներին տարեկան մոտ 500 աշխատանքային վեճեր են մուտք գործել դատարաններ, որոնց կեսը լուծվել է աշխատողի օգտին: Եղել են դեպքեր, երբ գործատուն է դատի տվել աշխատողին իր պարտավորությունները պատշաճ չկատարելու համար:

Հայաստանում և աշխարհի ավելի քան 140 երկրներում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը կամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Այն պատմության մեջ մտել է 1886 թվականից: Այդ ժամանակ էր, երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով սահմանել 8 ժամանոց աշխատանքային օր: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889 թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել, երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում: Դրանից հետո տարբեր պետություններ սկսեցին այդ օրը ներառել իրենց տոնացույցերում եւ բազմապիսի միջոցառումներ կազմակերպել` ամենատարբեր մասշտաբներով:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով ներկայում էլ ոչ աշխատանքային մայիսի մեկը նշվում է որպես Աշխատանքի օր:

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»