Նորվեգիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի խոշոր զորավարժություններ
ՄիջազգայինՆորվեգիայի ջրերում կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի հականավային խոշոր զորավարժություններ: Այս մասին հայտնում է RT-ն` հղում անելով Նորվեգիայի ռազմական գերատեսչությանը:
Դաշինքում այդ զորավարժությունները համարել են «ճիշտ ժամանակին»` Շվեդիայում ու Ֆինլանդիայում «ռուսական» ստորջրյա նավի անհաջող որոնումների լույսի ներքո:
Ավելի քան 10 նավ, ուղղաթիռներ ու 5 հազար զինծառայողներ կմասնակցեն մայիսի 4-13-ը տեղի ունենալիք «Սրընթաց մանգուստ» զորավարժություններին:
«Նորվեգիան կախում ունի ՆԱՏՕ-ից: Այդ պատճառով կարևոր է, որ ՆԱՏՕ-ի զորքերը կարողանան պրակտիկա անցնել ու մարզվել մեզ մոտ: Դա հնարավորություն է զորավարժություններ անցկացնելու մեր մերձավոր դաշնակցի հետ»,-հայտարարել է նորվեգական նավատորմի ղեկավար Օլե Մորտեն Սանդկվիստը: