Ավելի քան 1,2 հազար մարդ է զոհվել Եմենում հակամարտության ժամանակ. ԱՀԿ
ՄիջազգայինԱվելի քան 1,2 հազար մարդ է զոհվել և ավելի քան 5 հազար մարդ է վիրավորվել Եմենում մարտի 19-ին հակամարտության թեժացման պահից ի վեր, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների, որոնք ստացվել են Եմենի բժշկական հաստատություններից, մարտի 19-ից ապրիլի 27-ը երկրում մահացել է 1244 մարդ, 5044-ը վնասվածքներ են ստացել:
Տեղափոխված անձանց թիվը կազմել է 334 093 մարդ, փախստական է դարձել 254 413-ը:
Ընդ որում` իրավիճակը երկրում շարունակում է վատանալ:
Համաձայն ԱՀԿ-ի փաստաթղթերի` հատուկ վտանգ է ներկայացնում դեղամիջոցների պակասը, որը հարկավոր է ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար: