ԱՄՆ-ը քննարկում է ՌԴ-ի վրա ճնշումն ավելացնելու հնարավորությունը
ՄիջազգայինԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինայի իրադրության հետ կապված Ռուսաստանի վրա ճնշման ավելացումը, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էնեստը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ ռուսները շարունակում են չկատարել Մինսկի համաձայնագրի պարտավորությունները… մենք հիասթափված ենք դրանից»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի մամլո խոսնակը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել գործընկերների հետ, որպեսզի Մոսկվայի վրա Ուկրաինայի իրավիճակի հետ կապված տնտեսական ճնշում գործադրի:
Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահի մամլո խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը համոզված է, որ Կիևը կատարում է Մինսկի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտականությունները:
Նա հերթական անգամ ՌԴ-ին մեղադրել է ապստամբներին «զենք, նյութեր և նույնիսկ անձնակազմ» տրամադրելու մեջ, ինչը «մեծ ճնշում է գործադրում ուկրաինացի ժողովրդի, Ուկրաինայի կառավարության և տնտեսության վրա»:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ուկրաինային: