Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԻրաքում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկը, ով հայտնի է Աբու Իբրահիմ աշ-Շիշանի մականվամբ, հայտնում է ТАСС գործակալությունը՝ իրանական Press-TV-ին հղումով:
Իրաքի անվտանգության ուժերին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկին:
Աբու Իբրահիմը սպանվել է Սալահ-էդ-Դին նահանգում զինվորականների իրականացրած գործողության ժամանակ:
Նշվում է, որ առաջնորդը պատասխանատու էր Բայջիում գտնվող Իրաքի խոշորագույն նավթամշակման գործարանի վրա իրականացված հարձակման և դրա կազմակերպման համար: