«Գերմանացիները պատասխանատվություն են կրում Երկրորդ համաշխարհային պատերազմի համար». Շտայնմայեր
ՄիջազգայինԳերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր պլանավորված այցը Ռուսաստան բացատրել է նրանով, որ հարկավոր է հարգել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը. փոխանցում է Deutsche Welle-ն:
Շտայնմայերը բացատրել է, որ հենց այդ պատճառով ինքը մտադիր է մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ծաղիկներ դնել գերմանացի ու ռուս զինվորականների գերեզմաններին:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել էր մայիսի 7-ին Շտայնմայերի այցը Վոլգոգրադ: