Ուորեն Բաֆեթի կարծիքով՝ ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձի բարձրացումը լավ որոշում չէ
ՄիջազգայինԱմերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը չի կարծում, թե ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձի բարձրացումը լավ որոշում է, հայտնում է Bloomberg-ը:
«Ես ոչինչ չունեմ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեմ, սակայն չեմ կարծում, թե դուք կարող եք զգալի փոփոխություններ անել՝ առանց խնդիրներ ստեղծելու»,- հայտարարել է միլիարդատերը:
Նրա խոսքով՝ նման խնդիրներից կարող է լինել աշխատատեղերի թվի կրճատումը:
Ամերիկացի բիզնես-մագնատ Չառլզ Մանգերը նույնպես ընդգծել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը «կհարվածի աղքատներին»: