Գերմանիայում միտինգի ժամանակ Դավութօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության հարցից
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիա կատարած այցի շրջանակներում Դորտմունտ քաղաքում միտինգ է կազմակերպել, որի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության և այս հարցում գերմանական կողմի դիրքորոշման մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» գործակալությունը:
Նա հավաքված թուրքերի ներկայությամբ Գերմանիայի խորհրդարանին մեղադրել է Հայոց ցեղասպանության հարցին միջամտելու մեջ: Նշելով, որ այս հարցով ինքը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` Դավութօղլուն կրկնել է թուրքական չարչրկված միտքը հայերի հետ նույն տարածաշրջանում «ավելի քան հազար տարի» ապրելու մասին:
Թուրքիայի վարչապետը մեղադրել է Գերմանիային և երրորդ երկրներին խնդրին միջամտելու համար` հայտարարելով, որ իրենք «գիտեն, թե ում հետ ինչպես պետք է խոսեն»: Հիշեցնելով հայերին նախորդ տարի Էրդողանի, իսկ այս տարի իր հղած ուղերձները` Թուրքիայի վարչապետը նշել է, որ երրորդ կողմի երկրների հետ իրենք որևէ հարց չեն քննարկելու: