Լրագրությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական ճնշումներից և հալածանքներից. Պան Գի Մուն
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիրակի օրը կոչ է արել պաշտպանել ԶԼՄ-ների աշխատակիցներին քաղաքական կամ ցանկացած այլ ճնշումներից՝ ապահովելով լրագրության բարգավաճումն իրադարձությունների որակյալ լուսաբանման հիման վրա: Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ նա իր գրավոր հայտարարությունում խոսել է թղթակիցների վրա հարձակման անթույլատրելիության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամեն օր ամբողջ աշխարհում լրագրողներ են ենթարկվում հարձակումների՝ իրենց աշխատանքը կատարելիս: Միայն անցյալ տարի 61 լրագրող է սպանվել: Շատ շատերը տանջվում են բանտերում՝ սպասելով մեղադրանքի ներկայացմանը կամ դատական գործընթացի մեկնարկին: Նրանք կառավարությունների և նրանց զոհերն են, ովքեր խոչընդոտում են լրագրողական հետաքննությունների անցկացումը և օգտագործում են պետության հզորությունը՝ մամուլը ճնշելու համար»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Նրա խոսքով` «լրագրության բարգավաճումն էլեկտրոնային կամ առավել ավանդական տեսքով, պետք է հիմնված լինի իրադարձությունների որակյալ լուսաբանման և հասարակության բոլոր շերտերում տեղեկատվության տարածման վրա»: