ԱՄՆ-ի գործարարների պատվիրակությունը կայցելի Իրան՝ գնահատելու երկրի Էներգետիկայի ներուժը
ՄիջազգայինԱՄՆ-ի ձեռնարկատերերի եւ ներդրողների պատվիրակությունն այս շաբաթ կայցելի Իրան՝ գնահատելու երկրի Էներգետիկական արդյունաբերության ներդրումային ներուժը, տեղեկացնում Է Mehr գործակալությունը:
Ինչպես նշում Է գործակալությունը՝ չճշտելով այն ընկերությունների անվանումները, որոնց միջնորդները կուղեւորվեն Իրան, այցի ընթացքում ամերիկացիները հանդիպում կունենան իշխանության մարմինների ներկայացուցիչների եւ նավթընկերությունների ղեկավարների հետ:
Իրանի նավթի փոխնախարար Աբաս Շերի Մոգհադամը հաստատել Է այս տեղեկատվությունը եւ նշել, որ պատժամիջոցների չեղարկումից հետո ամերիկյան խոշոր ընկերությունների հետ համագործակցելու հնարավորություն կա:
Փոխնախարարի խոսքով՝ եվրոպական եւ ամերիկյան առանձին ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու Իրանի նավթաքիմիական նոր նախագծերում: Ներկայում բանակցություններ են ընթանում Գերմանիայի, Իտալիայի եւ Նիդեռլանդների այն ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են Իսլամական Հանրապետության նավթարդյունաբերությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: