Գերմանացիների մեծ մասը հիասթափված Է եվրոյից. հարցախույզ
ՄիջազգայինՉնայած այն բանին, որ Գերմանիայի տնտեսությունը խոշորագույնը և առավել հզորն Է Եվրոպայում, այդ երկրի բնակիչների շրջանում աճում Է հիասթափությունը եվրոպական միասնական արժույթից: Այդ մասին գրել Է Deutsche Wirtschafts Nachrichten-ը՝ վերլուծելով Շոտլանդիայի Bank of Scotland-ի հետազոտական ծառայության կատարած հարցման արդյունքները:
Հարցվածների սոսկ 47 տոկոսն Է կարծում, որ Գերմանիան շահել Է եվրոյին անցումից: Հետազոտությունը ցույց Է տվել, որ Գերմանիայում ավելի քան 20 տոկոսն ընդհանրապես վստահ չԷ եվրոպական միասնական արժույթի հարցում:
2002 թվականի սկզբին՝ երկրում եվրոյի սահմանումից ոչ շատ առաջ, գերմանացիների 54 տոկոսը հայտարարել Է, որ թերահավատորեն Է վերաբերվում նոր արժույթին անցնելուն, 51 տոկոսը՝ որ դրանից ավելի շատ խնդիրներ Է սպասում, քան առավելություններ: Սակայն քարոզչությունը և գովազդն արեցին իրենց գործը, երկիրը մտավ արժութային միություն: Դրանից արդեն մի քանի շաբաթ հետո հարցումների արդյունքներն այլ Էին. նոր արժույթին հավանություն Էր տալիս մոտավորապես 60 տոկոսը, նրանք, ովքեր վճռականորեն մերժում Էին այն, կազմում Էին 37 տոկոսը:
Այժմ՝ վերապրած տնտեսական ճգնաժամերից և դոլարի նկատմամբ եվրոյի Էական արժեզրկումից հետո ամեն ինչ վերադարձել Է ի շրջանս յուր: Գերմանական հասարակական կարծիքը կրկին բացասական վերաբերմունք Է ցուցաբերում եվրոպական միասնական արժույթի նկատմամբ, գրել Է հրատարակությունը՝ նշելով, լրագրողների կարծիքով զարմանալի փաստ. նույնիսկ երիտասարդները, որոնք չեն կարող հիշել իրենց ազգային արժույթը, արտահայտվում են հօգուտ դոյչեմարկի:
«Ուշադրություն Է գրավում հետևյալ հանգամանքը. Գերմանիայի բանկերի ասոցիացիայի տվյալների համաձայն՝ նույնիսկ եվրոյի սահմանումից 13 տարի անց Գերմանիայի բնակիչները դեռևս իրենց մոտ 13 միլիարդ դոյչեմարկ են պահում»,- գրել Է Deutsche Wirtschsfts Nachrichten-ը:
«Այսօր գերմանացիները մեծավ մասամբ եվրոթերահավատներ են»,- արձանագրում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: