Երկու օրվա ընթացքում Միջերկրական ծովում 6.800 ներգաղթյալ է փրկվել
ՄիջազգայինԻտալական նավերը Միջերկրական ծովում գործողության ընթացքում Հյուսիսային Աֆրիկայից մոտ 6.800 ներգաղթյալի են փրկել, տեղեկացնում է Газета.Ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել է 4.000 փրկվածի մասին:
Նշվում է, որ իտալական առափնյա անվտանգության նավերից մեկում ներգաղթյալներից մեկը երեխա է ունեցել: Իտալացի նավաստիները հայտարարում են, որ մայրը և երեխան լավ վիճակում են:
Իշխանությունների համաձայն` մարդկանց անօրինական տեղափոխողներն օգտվել են այն հանգամանքից, որ Միջերկրական ծովում հանգիստ եղանակ է:
Ապրիլին ԵՄ երկրների առաջնորդները համաձայնության են եկել Միջերկրական ծովում փրկարարական գործողությունների ֆինանսավորումը երեք անգամ բարձրացնելու հարցում: