Ղրղզստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ին անդամակցության արձանագրություններին
ՄիջազգայինՂրղզստանի կառավարությունը հաստատել է այդ երկրի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու արձանագրությունների նախագծերը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Թեմիր Սարիևը հայտարարել է, որ մայիսի 8-ին ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները Մոսկվայում կստորագրեն պայման ագրի արձանագրությունները:
Բուն պայմանագիրը ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբեր 23-ին: «Ապա այդ փաստաթղթերը պետք է վավերցավեն, որից հետո միայն մեր հանրապետությունը պաշտոնապես կդառնա ԵԱՏՄ անդամ»,- ասել է Սարիևը:
Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում Ղրղզստանը ԵԱՏՄ-ին միանալուն ուղղված հսկայական ջանքեր է գործադրել, արդեն իսկ առկա է և հաստատված է ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու ամբողջ անհրաժեշտ բազան: Իսկ Ղրղզաստանի լիարժեք ներգրավումը միություն առաջին իսկ օրերից թույլ կտա ազատ ապարնքների և ծառայությունների փոխանակումներ իրականացնել, կլուծի աշխատանքային միգրացիայի հարցը: