ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հանդիսավոր նիստ կանցկացնի Հաղթանակի 70-ամյակի առթիվ
ՄիջազգայինՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում մայիսի 5-ին մեկնարկում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման 70-ամյակին: Ծրագիրը ներառում է համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հանդիսավոր նիստը եւ համերգ, ինչպես նաեւ «Խաղաղության ծառի» տնկումը եւ լուսանկարների երկու ցուցահանդեսների կազմակերպումը:
Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստի անցկացումը նախատեսված է փետրվարի 26-ին ընդունված բանաձեւով: Նիստին նախորդելու է ՄԱԿ-ի կենտրոնակայանի տարածքում «Խաղաղության ծառի» տնկումը: Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ալեքսեյ Զայցեւը, արարողությունը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի եւ մի շարք երկրների դիվանագետների ներկայությամբ:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում «հաղթական մարաթոնից» հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կուղեւորվի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի ավարտման 70-ամյակին նվիրված հանդիսություններին: Ինչպես հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, Պան Գի Մունին ուղեկցելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: