ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերը պաշտոնական այցով կժամանի Վրաստան
ՄիջազգայինԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը մայիսի 6-9-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: Այդ մասին հղում անելով «Գրուզիա Online»-ին, Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է հանրապետության ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Այցի շրջանակներում Բրասերը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլիի հետ:
Բացի այդ, հանդիպումներ են պլանավորված Վրաստանի Գերագույն դատարանի նախագահ Նինո Գվենետաձեի եւ ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ: