Նյու Յորքի Սենատի ղեկավարը ձերբակալվել Է խարդախության կասկածանքով. New York Times
ՄիջազգայինՆյու Յորքի Սենատի նախագահ Դին Սքելոսը եւ նրա որդին՝ Ադամը, ԱՄՆ-ի ոստիկանության կողմից ձերբակալվել են խարդախության եւ շորթման մեղադրանքով: Այդ մասին մայիսի 5-ին հաղորդել Է New York Times (NYT) թերթը: Մայիսի 4-ին 67-ամյա քաղաքական գործչին եւ նրա 32-ամյա որդուն վեց կետից բաղկացած մեղադրանք Է առաջադրվել:
Սենատորը մեղադրվում Է այն բանում, որ շահապաշտպան Է կանգնել որոշակի օրենքների եւ օժանդակություն Է ցույց տվել Glenwood Management-ի ընկերությունների եւ Արիզոնայի նահանգից AbTech Industries ոչ մեծ ընկերության ծրագրերին, որի դիմաց նրանք միջնորդադրամներ են վճարել նրա որդի Ադամին: Նշվում Է, որ հինգ տարում այդ մեքենայություններն Ադամ Սքելոսին բերել են 220 հազար դոլարի չափով ապօրինի եկամուտ:
«Դին Սքելոսի կողմից որոշ ենթակառուցվածքային ծրագրերի եւ օրենսդրական ակտերի ցույց տրված օժանդակությունը հիմնվել Է ոչ թե ընտրողների եւ Նյու Յորքի նահանգի մասին հոգատարության, այլ նրա որդու բանկային հաշվի մասին մտահոգության վրա»,- հայտարարել Է Նյու Յորքի հարավային օկրուգի դատախազ Փրիթ Բհարարան:
Սենատորը հերքում Է իր հասցեին առաջադրված բոլոր մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: