Գեներալ Դանֆորդը կզբաղեցնի ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնը
ՄիջազգայինԳեներալ Ջոզեֆ Դանֆորդը Մարտին Դեմփսիին կփոխարինի ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի պաշտոնում: Այդ մասին մայիսի 5-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրի:
Դանֆորդն այժմ գլխավորում է ԱՄՆ-ի ծովային հետեւակի կորպուսը:
Շտաբների պետերի միացյալ կոմիտեն՝ ԱՄՆ-ի զինված ուժերի կառավարման բարձրագույն մարմինը, բաղկացած է բարձրաստիճան սպաներից, որոնք ներկայացնում են զինուժերի չորս զորատեսակներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: