Նեպալում զգուշանում են հիվանդությունների լուրջ բռնկումներից
ՄիջազգայինՀումանիտար կազմակերպությունները նախազգուշացնում են Նեպալի երկրաշարժից տուժած շրջաններում հիվանդությունների լուրջ բռնկումների մասին: Նրանց խոսքով՝ աղտոտված ջուրը, վատ սանիտարական պայմանները եւ նորմալ բնակարանի բացակայությունը սպառնալիքի տանկ են դնում ողջ մնացածներին, տեղեկացնում Է BBC-ը:
Կազմակերպությունները ջանքերը կկենտրոնացնեն մոտավորապես մեկ միլիոն երեխաների օգնելու վրա, որոնք տուժել են բնական աղետից: Իրականացվում են կարմրուկի եւ այլ հիվանդությունների դեմ պատվաստման ծրագրեր:
Երկրի մայրաքաղաք Կատմանդուում հարյուրից ավելի երեխաների տեղափոխել են ժամանակավոր կացարաններ, քանի որ նրանց ապաստարանը քանդվել Է: