Մերսինում Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ մեկ տասնյակից ավելի մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ Մերսին քաղաքում ձերբակալվել են 13 մարդ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Մերսինցիները մեղադրվում են մայիսի 1-ին իրականացված ցույցի ժամանակ Էրդողանին վիրավորող հայտարարություններ անելու մեջ: Ընդ որում, ձերբակալվածներից մեկն ընդամենը 13 տարեկան է: Նրանք արդեն տարվել են բաժանմունք ցուցմունք տալու: