ԱՊՀ-ի երկրների ղեկավարները կոչ են արել հակազդել ֆաշիզմի վերածնմանը
ՄիջազգայինԱՊՀ-ի երկրների ղեկավարները Հաղթանակի 70-ամյակի տոնակատարության նախաշեմին հանդես են եկել ուղերձով, որում կոչ են արել համաշխարհային հանրակցությանը հակազդել ֆաշիզմի վերածնմանը եւ նացիստներին հերոսացնելու փորձերին:
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների համար 1945 թվականի մայիսի 9-ը սրբազան օր Է: Այդ օրն ընդմիշտ կմնա որպես անձնուրացության եւ հերոսության խորհրդանիշ հանուն մեր ժողովուրդների ազատության եւ անկախության, ֆաշիստական ստրկացման սպառնալիքից մարդկության փրկության»,- ասված Է ուղերձում, որի տեքստը մայիսի 5-ին հրապարակվել Է Ղազախստանի պաշտոնական թերթում՝ «Կազախստանսկայա պրավդա»-ում:
ԱՊՀ-ի երկրների ղեկավարները կոչ են արել սրբորեն հարգել ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը, մշտական հոգատարություն ցուցաբերել զինվորական հուշահամալիրները պահպանելու եւ պատշաճ վիճակում պահելու հարցում:
«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի ժողովուրդների արիությունը, որոնք մեզ հետ միասին դիմադրություն ցույց տվեցին նացիզմին, հիշում ենք ընդհանուր Հաղթանակի ձեռբերման գործում հակահիտլերյան կոալիցիայի գծով մեր դաշնակիցների ներդրման եւ օգնության մասին»,- նշվում Է ուղերձում:
Բացի այդ, ինչպես գրում Է ՌԻԱ Նովոստին, ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները կոչ են արել աշխարհի երկրներին ու ժողովուրդներին՝ վճռականորեն հակազդել նացիստական շարժման հերոսացման, ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման եւ այլատյացության ու ռասիզմի տարածման փորձերին: