Նեպալում երկրաշարժից զոհվածների թիվն անցել Է 7,5 հազարից
ՄիջազգայինՆեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհվածների թիվն անցել Է 7,5 հազարից: Այդ մասին հաղորդել Է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:
«Մենք նորացված տեղեկատվություն ունենք 7557 զոհվածների եւ 14 հազար 536 տուժածների մասին»,- ճշտել Է կենտրոնը Twitter միկրոբլոգների կայքի իր Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
7,9 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի 25-ին տեղի է ունեցել Նեպալի արեւմտյան տարածաշրջանում՝ մայրաքաղաք Կատմանդուից 84 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են 3,2-ից մինչեւ 6,9 մագնիտուդով շուրջ 90 հետցնցումներ:
Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետից զոհվածների թիվը գերազանցել է 7,3 հազարը, եւս ավելի քան 14,2 հազար մարդ վերքեր է ստացել: Նեպալի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավերվել է 191 հազար բնակելի շենք, վնասվել է եւս ավելի քան 175 հազար շինություն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: