Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով գետնի կտրուկ բարձրացում Է նկատվում
ՄիջազգայինՎերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով Նեպալի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Կատմանդուում գետնի մակարդակն ավելի քան մեկ մետրով բաձրացել Է:Այս մասին են վկայում այն հետազոտության հրապարակված տվյալները, որը կատարվել Է Ճապոնիայի Երկրաֆիզիկական տեղեկատվության ազգային վարչության տիեզերական ռադարների միջոցով:
Պարզվել Է, որ տարերային աղետներից տուժած շրջանների 160 x 120 կիլոմետր մակերեսով տարածքում գետինը բարձրացել Է միջին հաշվով ավելի քան 10 սանտիմետրով: Կատմանդուի մի քանի փողոցներում այն բարձրացել Է 120 սանտիմետրով:
Վարչության փորձագետները նշել են, որ գետնի մակարդակի առավել մեծ բարձրացում տեղի Է ունեցել այն վայրերում, որտեղ գրանցվել են ամենամեծ ավերումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: