Շանհայում բարձրաստիճան պաշտոնյաների ազգականներին արգելել են զբաղվել բիզնեսով
ՄիջազգայինՇանհայում բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր ազգականներին արգելել են քաղաքում զբաղվել բիզնեսով, տեղեկացնում Է BBC-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ այս միջոցը շուտով կարող Է կիրառվել ամբողջ Չինաստանում:
Ըստ նոր կանոնների՝ քաղաքային դեպարտամենտների, շրջանային վարչությունների եւ դատարանների ղեկավարները պարտավոր կլինեն կոմունիստական կուսակցությանը հաշվետվություն ներկայացնել իրենց ամուսինների ու երեխաների աշխատանքի մասին: Այս տեղեկատվության հրապարակում չի պահանջվի: