Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


ՀՀ ազգային արխիվում բացվեց «Արմտագի պատուհան» պլակատների ցուցադրությունը

Հասարակություն

ՀՀ ազգային արխիվում բացվեց «ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատների ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի տարիներին Արմտագի` Հայկական հեռագրական գործակալության (ներկայումս` «Արմենպրես» լրատվական գործակալություն) նախաձեռնությամբ ստեղծված 112 պլակատների մի մասը:

«ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատների ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Մենք այսօր բացում ենք բացառիկ և շատ հետաքրքրիր ցուցադրություն՝ ծաղրանկարների մի շարք, որն ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մենք ենթադրում ենք, որ առաջին նկարը ստեղծվել է 1941թվականի օգոստոսին: Խորհրդային հանրապետությունների մայրաքաղաքների օրինակով Հայկական հեռագրական գործակալությունը (Արմտագ, ներկայումս` «Արմենպրես» լրատվական գործակալություն) 1941թվականին տեղադրում է մի ցուցափեղկ, որտեղ շաբաթը մեկ ներկայացվում են հայ նկարիչների երգիծական հակաֆաշիստական պլակատները, բանաստեղծների տեքստերով: Ընդհանուր առմ ամբ ստեղծվել է 112 ծաղրանկար, սակայն այսօր ոչ բոլորն են ներկայացվել ցուցադրությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և հավելեց, որ Հայրենական պատերազմի տարիներին ամեն երկուշաբթի կամ երեքշաբթի բազմաթիվ մարդիկ հավաքվում էին այդ ցուցափեղկի մոտ՝ դիտելու հերթական ծաղրանկարը, որոնք մեծ էմոցիոնալ զգացմունքներ էին առաջացնում նրանց մեջ, ինչը պատերազմի այդ դաժան պայմաններում շատ կարևոր էր:

Իր հերթին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը շեշտեց, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակների հետ զենք վերցրեցին նաև ՀայՀեռԳործի լրագրողները: «Այսօր մենք խոսում ենք առաջին հերթին լրագրողների սխրագործությունների մասին, սա լրագրողների սխրանքների յուրատեսակ մի ձև էր: Արմտագը կամ ՀայՀեռԳործը «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին անվանումն է, որը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի գործին լծվեց ոչ միայն զ ենքով, այլև իր տաղանդավոր ծաղրանկարիչների և լրագրողների գրչով և վրձնով: Ինչպես ծաղրանկարների մեծ մասի հեղինակ և ստեղծագործական խմբի ղեկավար Սերգեյ Արոտչյանն է բնորոշել, «վրձինը գրիչ էր, գրիչը` վրձին», այսինքն սուր խոսքով և գեղեցիկ ճիշտ պատկերներով նրանք ծաղրել են ֆաշիզմի արատները, քողազերծող պլակատները ոգևորում էին հայ ժողովրդին, ամրացնում հավատը հաղթանակի նկատմամբ»,-շեշտեց նա և հավելեց, որ ժամանակակիցները փաստում են. Արմտագի պատուհաններն ընդունվում էին բացառիկ ոգևորությամբ:

«Մեծ հաղթանակի էսքիզներ.Արմտագի պատուհան» գիրք-ալբոմի առաջին օրինակը, որտեղ զետեղված են Արմտագի ստեղծած 112 պլակատները, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նվիրաբերեց ՀՀ ազգային արխիվին:

«Մեծ հաղթանակի էսքիզներ. Արմտագի պատուհան» գիրք-ալբոմի հրատարակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հովանավորությամբ` ի դեմս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի:

Հայկական հեռագրական գործակալությունը պլակատների թողարկման գործում, որը տևել է մինչև 1943 թվականի կեսերը, ընդգրկել էր Երևանում գտնվող լավագույն նկարիչներին`Սերգեյ Արուտչյանին, Աշոտ Մամաջանյանին, Սեդրակ Ռաշմանջյանին, Լևոն Գենչին, Շավարշ Հովհաննիսյանին, որոնք պատրաստել են 112 պլակատ, որոնց տեքստերը գրել են բանաստեղծներ Նաիրի Զարյանը, Սուրեն Վահունին և Արտյոմ Շահբազը(Արտավազդ Շահբազյանը 1941թվականի աշնանը զորակոչվել է բանակ և զոհվել ռազմաճակատում):

Հրատարակվող պլակատները 1943 թվականին ընդունվել են պահպանության պետական արխիվ: Առաջին անգամ դրանց մի մասը ցուցադրվել է 2010 թվականին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 65-ամյակին:

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»