Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից
ՄիջազգայինԹուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը Դիվանագիտական թղթակիցների միության անդամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների հարցերին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԱՄՆ դեսպանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը չպետք է կենտրոնանան տարվա միայն մեկ օրվա վրա: «Կարևոր է, որ բոլորս կենտրոնանանք այն ամենի վրա, որոնք պետք է արվեն տարվա մյուս օրերին: 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին բացեիբաց խոսելը կարևոր ներդրում կարող է ունենալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում»,- նշել է Ջոն Բասսը: