Շուրջ 40 գաղթական Է զոհվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով. La Repubbica
ՄիջազգայինՇուրջ 40 անօրինական միգրանտ Է զոհվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է La Repubbica թերթը՝ հղում անելով նավի փրկված ուղեւորներին:
Ըստ չհաստատված տվյալների՝ աղետյալ նավում եղել Է 137 մարդ: Նավաբեկյալներին օգնության Է հասել մալթայական մի առեւտրանավ, որը նրանց հասցրել Է Սիցիլիայի Կատանիա նավահանգիստ:
Մայիսի 3-ին Իտալիան հաշվետվություն Էր ներկայացրել 5,8 հազար միգրանտների փրկելու մասին, որոնք փորձում էին անցնել Սիցիլիական նեղուցը: Լիբիայի ափերի մոտ փախստականներին օգնություն ցուցաբերելու գործողություններին մասնակցում են Իտալիայի առափնյա պահպանության ծառայության մոտորանավակները, ռազմածովային ուժերի, Ֆինանսական գվարդիայի եւ անտառային ոստիկանության նավերը, ինչպես նաեւ առեւտրական նավեր: Աջակցություն է ցուցաբերում նաեւ Մալթայի ուխտը:
Երկու շաբաթ առաջ Սիցիլիական նեղուցում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով զոհվել է շուրջ 800 փախստական: Նրանց մարմիններն այդպես էլ չհայտնաբերվեցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: