Սամարայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մարտունիում
ՄիջազգայինՈստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 4-ին՝ ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1988թ. ծնված Հայկ Մ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Հայկ Մ.-ն 2011թ. հունիսի 1-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: