Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պետք Է չեղարկվեն աստիճանաբար. Օլանդ
ՄիջազգայինԹեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումից հետո, պետք Է չեղարկվեն աստիճանաբար: Այս կարծիքը մայիսի 5-ին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը գտնվում Է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում:
Ֆրանսիան ձգտում Է հասնել այն բանին, որ Իրանը չկարողանա տիրանալ միջուկային զենքի, եւ հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ «Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման գործընթացը լինի աստիճանական», ասել Է Օլանդը՝ ելույթ ունենալովՊարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկրների ղեկավարների հանդիպման բացմանը: Բացի այդ, Օլանդն այն կարծիքին Է, որ «անհրաժեշտ Է շարունակել Իրանին զենքի մատկարարումների արգելքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: