Ամերիկյան ռազմական տեխնիկա է տեղափոխվել Վրաստան՝ համատեղ վարժանքների համար
ՄիջազգայինՎրաստանի Բաթումի նավահանգիստ է տեղափոխվել ամերիկյան ծանր ռազմական տեխնիկա, որը նախատեսված է վրաց-ամերիկյան Noble Partner համատեղ զորավարժությունների համար, տեղեկացնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ ուղարկված տեխնիկան ներառում է հետեւակի «Բրեդլի» 14 մարտական մեքենա, լոգիստիկայի ապահովման մեքենաներ, ինչպես նաեւ վարժանքների համար նախատեսված հանդերձանք: Մայիսի 6-ին տեխնիկան կհասցվի Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայան, որտեղ էլ կանցկացվեն զորավարժությունները:
Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, վրաց-ամերիկյան վարժանքները պաշտոնապես մեկնարկելու են մայիսի 11-ին եւ կավարտվեն մայիսի 25-ին: Դրանց կմասնակցեն շուրջ 600 ամերիկացի եւ վրացի զինվորականներ: