Ադրբեջանը արգելք է դրել Թուրքիայից թռչնամսի ներմուծման վրա
ՄիջազգայինԱդրբեջանի պետական անասնաբուժական ծառայությունն արգելել է թռչնամսի ներմուծումը թուրքական մի շարք շրջաններից: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանական կողմի նման որոշման պատճառն այն է, որ թուրքական մի շարք շրջաններում վերջին շրջանում շատացել են թռչնագրիպի H5N1 վարակով կենդանիների անկման դեպքերը: Այդ իսկ պատճառով ադրբեջանական պետական անասնաբուժական ծառայության որոշմամբ` մայիսի 5-ից արգելվում է թռչնամսի ներմուծումը թուրքական Բալըքեսիր, Քյութահիա, Բուրսա, Իզմիթ, Բանդըրմա, Չանաքքալե, Աքհիսար և Մանիսա քաղաքներից: