Մոսկվան ԵՄ-ից կոնկրետ քայլեր է ակնկալում ԵԱՏՄ-ի հետ ուղղակի շփումներ հաստատելու ուղղությամբ
ՄիջազգայինՄոսկվան ակնկալում է, որ Եվրամիության կողմից կոնկրետ քայլեր կհետեւեն Եվրասիական տնտեսական միության գործադիր կառույցների հետ ուղղակի աշխատանքային շփումների հաստատման ուղղությամբ: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է գերմանական Handelsblatt հրատարակության Russia Beyond The Headlines հավելվածի համար տրված հարց ազրույցում:
Նախարարն արձանագրել է, որ Ռուսաստանի եվրոպական, այդ թվում՝ գերմանական գործընկերները «ավելի ու ավելի ընկալունակ են դառնում եվրոպական աշխարհամասում ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցման գաղափարի նկատմամբ»:
«Որպես առաջին քայլ նկատի է առնվում ուղղակի երկխոսության հաստատումը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ: Մեր կողմից լիովին աջակցում ենք այդ տրամադրվածությանը: Նման աշխատանքը որպես կարեւորագույն ուղենիշ ենք դիտում Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական եւ հումանիտար տարածության ստեղծման ճանապարհին»,- ասել է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: