ԱՄՆ-ը 20 մլն դոլար պարգեւ է խոստացել «Իսլամական պետության» պարագլուխների վերաբերյալ տեղեկատվության համար
ՄիջազգայինԱՄՆ-ը 20 մլն դոլար պարգեւ է խոստացել «Իսլամական պետության» չորս պարագլուխների վերաբերյալ տեղեկատվության համար, հաղորդում է BBC-ը:
Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնը պատրաստ է 7 մլն դոլար վճարել Իրաքում ԻՊ-ի ղեկավարներից մեկի՝ Աբդ Ռահման Մուստաֆա Կադուլիի մասին տեղեկություններ տրամադրելու համար, 5 մլն դոլար՝ վրացի նախկին զինծառայող Թարխան Բատիրաշվիլիի (հայտնի է որպես Ումար աշ Շիշանի) վերաբերյալ տեղեկատվության համար, որը գործում է Սիրիայի հյուսիսում, եւ նույնքան էլ՝ խմբավորման պաշտոնական «մամուլի քարտուղարի»՝ Աբու Մուհամեդ Ադնանի մասին տեղեկատվության համար:
ԱՄՆ-ը եւս 3 մլն դոլար պատրաստ է վճարել Թարիք բեն Թահար բեն Ֆալիհ Ավանի Հարզիի վերաբերյալ տեղեկատվության դիմաց, որը ղեկավարում է թուրք-սիրիական սահմանում գործող զինյալների խումբը:
Ավելի վաղ Թարխան Բատիրաշվիլին ու եւս 11 մարդ ԱՄՆ-ի պատժիչ «սեւ ցուցակում» էին ներառվել ահաբեկչությանն աջակցելու կասկածանքով: