Վրաստանի գլխավոր շտաբի պետը բանակցություններ Է վարել Թուրքիայում
ՄիջազգայինՎրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Քափանաձեն Թուրքիայում քննարկել Է տարածաշրջանային անվտանգության հարցերը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ը:
Ինչպես նշել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Քափանաձեն մասնակցել Է եռակողմ հանդիպմանը, որին ներկա են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նեջեթ Օզելը:
«Առանձնակի ուշադրություն Է դարձվել զինված ուժերի ուժեղացման ծրագրերին՝ նպատակ ունենալով կայունության եւ անվտանգության ամրապնդումը տարածաշրջանում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Թուրքիա այցի շրջանակներում Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետը կայցելի IDEF միջազգային ցուցահանդես, որը տարեկան երկու անգամ անցկացվում Է Թուրքիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո: