Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է Էրդողանի դեմ ներկայացրած բողոքը
ՄիջազգայինԹուրքիայի Բարձրագույն ընտրական հանաձաժողովը մերժել է երկրի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացրած դիմումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ընտրակարգը խախտելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը, Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» մայիսի 5-ին դիմել էր Բարձրագույն ընտրական հանձնա ժողով` կոչ անելով նախազգուշացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և համապատասխան միջոցներ ձեռնարկել նրա գործողությունների դեմ: Կուսակցության ներկայացրած բողոքի մեջ նշվում է, որ երկրում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Էրդողանը Ղուրանը ձեռքում հանրահավաքներ է իրականացնում, որոնց ժամանակ քննադատություններ է հնչեցնում ընդդիմադիր կուսակցությունների հասցեին: Նա այդպիսի տասը հանրահավաք արդեն արել է: Քրդամետ կուսակցության խորին համոզմամբ` նման կերպ Էրդողանը խախտում է Ընտրական օրենսգիրքը, Սահմանադրության դրույթները և հակառակ անկողմնակալության վերաբերյալ որպես նախագահ տված երդումին` իրեն դրսևորում է իբրև կուսակցության ղեկավար: