«Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում Ուկրաինայի եւ Վրաստանի համար շենգենյան այցագրերը չեն չեղարկվի
Միջազգային«Արեւելյան գործընկերության»՝ մայիսի 21 – 22-ը Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը չի բովանդակում դրույթներ Ուկրաինայի եւ Վրաստանի համար Եվրամիության հետ անայցագիր ռեժիմի սահմանման վերաբերյալ: Այնտեղ նաեւ չի նշվի դրա սահմանման ստույգ ժամկետը: Այս մասին Բրյուսելում ՏԱՍՍ-ին հ այտնել Է դիվանագիտական մի աղբյուր:
«Փաստաթուղթը կհաստատի Ուկրաինայի հետ անայցագիր ռեժիմի սահմանման՝ ԵՄ-ի ձգտումը եւ կնշի այն հիմնական քայլերը, որոնք Ուկրաինան պետք Է ձեռնարկի անայցագիր ռեժիմի սահմանման հետագա ճանապարհին»,- նշել Է դիվանագետը: «Ինչ վերաբերում Է ժամկետին, ապա այժմ քննարկվում Է այդ հարցի լուծումը 2016 թվական փոխադրումը»,- ասել Է նա: