ԱՄՆ-ն կրկին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման առնչությամբ
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերթական ագամ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է պետդեպարտամենտի փոխխոսնակ Ջեֆ Ռատկեն:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է այն մարդկանց ազատազրկմամբ, ովքեր փորձում են իրականացնել իրենց հիմնարար ազատությունները, որոնց թվում է Խադիջա Իսմայիլովան, և մենք կոչ ենք անում նրանց ազատ արձակել»,- նշել է պետդեպի փոխխոսնակը: Ռատկեն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է հարգել իր քաղաքացիների իրավունքները և ստեղծել համապատասխան պայմաններն ազատ արտահայտման համար:
Ադրբեջան, պետդեպ, հորդորել, ազատել, քաղբանտարկյալ