Վրաստանի նախագահը խորհրդարան Է ներկայացրել նախարարների կաբինետի նորացված կազմը
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 6-ին նախարարների կաբինետի նորացված կազմը ներկայացրել Է խորհրդարան, որտեղ քվեարկություն կանցկացվի վստահության քվեի շուրջ:
«Վրաստանի նախագահը, հանրապետության Սահմանադրության 81-1 հոդվածին համապատասխան, խորհրդարան Է ներկայացրել Վրաստանի կառավարության նորացված կազմը՝ վստահություն հայտնելու համար»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել են կառավարության վարչակազմում, այն, որ խորհրդարանն առայժմ վստահություն չի հայտնել նորացված կառավարությանը, որոշակի անհարմարություններ Է ստեղծում արեւմտյան գործընկերների հետ հարաբերություններում՝ նկատի առնելով պլանավորված միջոցառումներն ու այցերը: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քանիցս հայտարարել Է, որ նորացված կառավարության կազմը չի փոխվի, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: