Մոսկվայում Հաղթանակի հանդիսություններին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 27 ղեկավարներ
ՄիջազգայինՄոսկվայում Հաղթանակի 70-ամյա հոբելյանի առթիվ հանդիսություններին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 27 ղեկավարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, մայիսի 6-ին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ընդամենը պետությունների ու կառավարությունների ղեկավարները 27-ն են»,- ասել Է նա՝ խոսելով ՌԴ-ի մայրաքաղաքում տոնական միջոցառումների բարձրաստիճան օտարերկրյա հյուրերի մասին: Նա, մասնավորապես, նշել Է, որ մայիսի 8-10-ի տոնական միջոցառումներին մասնակցելու համար Մոսկվա կժամանեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Աբխազիայի, Թուրքմենստանի, Հարավային Օսիայի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Հնդկաստանի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Վենեսուելայի, Վիետնամի, Գերմանիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, ԿԺԴՀ- ի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Պաղեստին Պետության, Սերբիայի, Չեխիայի, Զիմբաբվեի ղեկավարները: Բացի այդ, հանդիսություններին կժամանեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Ռուսաստանի մայրաքաղաք կժամանեն նաեւ այլ պատվավոր հյուրեր, որոնց ուղարկում են արտասահմանյան պետությունների ու կառավարությունների ղեկավարները: «Մասնավորապես, ՄեԾ Բրիտանիայից կմասնակցի Չերչիլի թոռը, Իտալիայից, Ֆրանսիայից, Մոնակոյի Իշխանությունից՝ արտաքին գործերի նախարարներ, ընդամենը ավելի քան 40 մարդ, գումարած համապատասխան պաշտպանության նախարարները»,- ասել Է Ուշակովը:
Նա հավելել Է, որ ԱՄՆ-ը կներկայացնի Ռուսաստանում այդ երկրի դեսպանը: Ընդ որում բոլոր դեսպանները հրավիրված են զորահանդեսին եւ ՌԴ Նախագահի մոտ կայանալիք ընդունելությանը: Բացի այդ, ինը երկիր իրենց զինծառայողներին կուղարկեն Մոսկվայի զորահանդեսին: