Եմենում ռմբակոծության հետևանքով 43 մարդ է զոհվել
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի գլխավորած ուժերի կողմից Եմենի Սաադա նահանգի ուղղությամբ մայիսի 6-ին ռմբակոծոթյան հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 43-ը, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Սաուդյան Արաբիան ավելի քան 100 հրթիռներ է արձակել Եմենի տարածի վրա:
Նախօրեին շիա ապստամբները՝ հոուշիները, ռմբակոծել էին Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Նաջրան նահանգը: Ռումբերից մի քանիսը պայթել են դպրոցի, հիվանդանոցի, բնակելի տների մերձակայքում: Ռմբակոծությունից հետո Նաջրանի իշխանությունները անորոշ ժամանակով հետաձգել են բոլոր չվերթները տեղի օդանավակայանից :
Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, սկսվել են մարտի 26-ի գիշերվանց: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողություններ սկսելու մասին, որոնք կրում են «Հույսի վերականգնում» անվանումը: