ԱՄՆ փոխնախագահ Բայդենը կմասնակցի Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքին
ՄիջազգայինԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ներկա կլինի Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»` վկայակոչելով ԱՄՆ երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյայի` փոխնախագահի գրասենյակը:
Մայիսի 7-ի երեկոյան նախատեսված արարողությանը ՀՀ Նախագահը հանդես կգա ելույթով: Աղոթքին ներկա կլինեն ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ: