Կիմ Չեն Ընը կարգադրել Է համաշխարհային մակարդակի հասցնել ԿԺԴՀ-ի մեքենաշինությունը
ՄիջազգայինԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել Է Համգյոն Նամդոյի արեւելյան նահանգ՝ «տեղում» խոշոր «Ռենսոնյան մեքենաշինական ձեռնարկության» աշխատանքը «ղեկավարելու համար»: Այս մասին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Կորեայի աշխատանքային կուսակցության առաջին քարտուղարը եւ Պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահը կարգադրել Է «ամենակարճ ժամկետում երկրում ծավալել այդ ճյուղի արդի արտադրանքի սերիական ընդգրկուն արտադրություն եւ այն հասցնել համաշխարհային մակարդակի»: «Մեր կուսակցությունն իր դիրքերն ամրապնդում Է Ռենսոնյան գործարանի աշխատանքային կոլեկտիվի արդյունավետ գործունեության շնորհիվ, որի արտադրանքը պահանջված Է ազգային տնտեսության բոլոր բնագավառներում»,- մեջբերում Է գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, որպես խրախուսանք, առաջնորդը լուսանկարվել Է այդ ձեռնարկության տնօրինության, բանվորների եւ ինժեներների հետ, ձեռնարկություն, որին երկրի ղեկավարությունը երկար տարիներ մեծ ուշադրություն Է նվիրում:
Ռենսոնյան գործարանը համարվում Է ԿԺԴՀ-ի հաստոցաշինության կենտրոնը: