Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Դինքի ընտանիքը Ցեղասպանության շարունակություն է համարում Ստամբուլի հայկական որբանոցը քանդելը

Հասարակություն

Հայ որբերի կողմից կառուցված, Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» որբանոցի քանդման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Հրանտ Դինքի ընտանիքի անդամները: Դինքի այրին` Ռաքել Դինքը, և Հրանտի եղբայրը` Երվանդ Դինքը, ովքեր, ինչպես և Հրանտը, մի քանի տարի են անցկացրել այս որբանոցում, կատարվածն «իսկական հանցագործություն» են անվանել:

«Պետությունը շարունակ հպարտանում է ժողովրդավարությամբ, իրավունքով: Թող այժմ նայեն, թե ինչպես են քանդում: Ճամբարի համար քանի տարի է, ինչ շարունակում ենք մեր պայքարը: Ստացվում է, որ այդ ամենը որևէ նշանակություն չունի: Գիտեմ, որ վատությանը պետք է պատասխանել լավությամբ: Այսպես ավելի պատվաբեր է... Սակայն գիտեմ նաև, թե ինչ գին պետք է վճարել այդ պատիվը պահել կարողանալու համար: 1915-ը ժխտեցին: Ճամբարը 2015-ին քանդում են, թող սա էլ ժխտեն: Ինչքա~ն հիշողության, քանի~ երեխայի աշխատանք կա այնտեղ: Մի՞թե ընդհանրապես խիղճ չի մնացել: Աշխատանքի նկատմամբ ոÕ ¹ մի հարգանք չկա՞»,- իր հայտարարության մեջ նշել է Ռաքելը` ասելով, որ այն, ինչ այս պահին կատարվում է, սազական չէ մարդկությանը: «Ամուսնուս ամենամեծ, ամենաառաջնային ցանկություններից մեկն «Արմեն ճամբարը» ոտքի կանգնեցնելն էր... Այժմ հոգուս խորը վշտով եմ հետևում դրա քանդմանը»,- ասվում է Դինքի այրու հայտարարության մեջ:

Հրանտի եղբայրը` Երվանդը, որբանոցը քանդելու վերաբերյալ իր հայտարարության մեջ պատմել է, որ թեպետ դրանից ավելի վատ օրեր էլ են տեսել, այդուհանդերձ, կատարվող դեպքը խորապես հուզել է իրենց հոգին: «Մեր ճամբարը, մեր աչքի լույսը, մեր մանկական ջանքերով ոչնչից ստեղծած Ատլանտիդան բուլդոզերներով քանդում են, այն մաս-մաս են անում: Մեքենայի կռունկը վերուվար անելով մեր ճաշարանը, ննջասենյակները, խաղահրապարակը, ծաղիկները, նկարները փոշու և դումանի մեջ ոչնչանում են... Շատ դժվար է պատմել զգացմունքներիդ մասին... Իրականում մեր ամբողջ զայրույթը ինքներս մ եզ վրա է: Մենք` հայերս, ինչ շուտ մոռացանք 1915-ին մեր ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը, ինչ արագ մոռացանք սեպտեմբերի 6-7-ի թալանը... Այսօրվա մեր ապրումներն ի՞նչ են, եթե ոչ 1915-ի շարունակությունը: Մեր ժողովուրդը մի գիշեր եկած հրամանով չթողե՞ց իր ողջ ունեցվածքը և անհայտ ճանապարհ չընկա՞վ: Ո՞րն է այսօրվա տարբերությունը»,- նշել է Երվանդը: Հիշեցնելով վարչապետ Դավութօղլուի` վերջին շրջանում հաճախակի արվող հայտարարությունն այն մասին, որ հայկական սփյուռքը «մեր սփյուռքն է», Հրանտի եղբայրը շարունակել է. «Նա ճիշտ է ասում: Այս ճամբարը ժամանակին իրենց տունը համարող տասնյակ երեխաներ այսօր աշխարհի չորս կողմերում ցրված են: Այս սփյուռքին ինչպե՞ս եք պատմելու ճամբարի գլխին եկածը: Կարող եք ասել. «Մեր ժամանակաշրջանի հետ որևէ կապ չունի»: Ճիշտ է, ձեր ժամանակ չէ, որ այն խլվել է, սակայն այսօր, երբ դուք եք իշխանության, այն քանդում են: Այսօրվա ողջ պատասխանատվությունը ձեզ վրա է... Այս երեխաների ճակատի քրտինքով ստեղծված ճամբարը խլելու միջազգային իրավաբանական բնորոշման ամենահասարակ տարբերակը «բռնագրավումն» է: Պետությունը բռնագրավել է «Արմեն ճամբարը»: Եվ իմացեÖ „, որ սրա մեղքը շատ և շատ ծանր է»,- եզրափակել է հայտարարությունը Երվանդը:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շ ենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում նաև մարդիկ են հերթապահում:

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»