ԱՄՆ-ի Սենատն ընդունել է Իրանի հետ միջուկային գործարքի կնքման կանոնները
ՄիջազգայինԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել այն օրինագծին, որը Կոնգրեսին իրավունք է տալիս 30 օրվա ընթացքում վերանայել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը եւ արգելում է նախագահին, առանց օրենսդիրների հետ համաձայնեցնելու, չեղյալ հայտարարել Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Քվեարկությանը նախորդել են տեւական բանավեճերը նախագահ Բարաք Օբամայի հետ:
Ինչպես հաղորդել է Վաշինգտոնում BBC-ի թղթակիցը, ընդունված որոշումը փոխզիջում է այն օրենսդիրների, ովքեր կարծում էին, որ իրենց մեկուսացրել են բանակցային գործընթացին մասնակցելուց, եւ Բարաք Օբամայի միջեւ, ով գտնում էր, որ կոնգրեսականների միջամտությունը կխոչընդոտի Իրանի հետ համաձայնագրի կնքմանը:
Այժմ օրինագիծը ներկայացվելու է Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, որտեղ, ինչպես սպասվում է, այն առարկությունների չի հանդիպի: